Ավստրալիայի առնվազն 46 շենք տարբեր աստիճանի վնաս է կրել չորեքշաբթի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից և մի քանի հետցնցումներից հետո, հայտնում է ABC տեղական հեռուստաալիքը:
Երկրաշարժի տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Իրավիճակը գնահատելու համար ուղղաթիռներ են ուղարկվել որոշ շրջաններ, կենտրոններ են ստեղծվում բնակիչներին օգնելու համար: Որոշ շրջաններ հոսանքազրկվել են։
Փորձագետները, ըստ հեռուստաալիքի, զգուշացնում են բնակիչներին, որ տեղի ունեցած երկրաշարժից հետցնցումները կարող են շարունակվել մի քանի ամիս:
Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայի հարավ-արևելքում: Ավելի ուշ գրանցվել են 4,1 և 3,1 մագնիտուդ հետցնցումներ: