ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թուլություն է ցուցաբերել՝ պատրաստակամություն չհայտնելով Ժնևում կայանալիք գագաթաժողովից հետո համատեղ մամուլի ասուլիս անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Fox News-ի եթերում:
«Այն փաստը, որ դուք չեք կարող կանգնել հակառակորդից 6 կամ 8 ֆուտ (1,8 կամ 2,4 մետր) հեռավորության վրա և աշխարհին ասել, թե ինչ եք քննարկել, ինչն է ձեզ համար կարևոր, ինչու է դա ձեզ համար կարևոր, դա անհավատալի թուլության դրսևորում է», ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարը ՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Պետք չէ մոռանալ, որ այս ամենը դիտում են նաև [ԿԺԴՀ պետխորհրդի] նախագահ Կիմ Չեն Ընը կամ այաթոլլան կամ Սի Ցզինպինը: Երբ նրանք թուլություն զգան, վերջ կդրվի զսպման համակարգին, որից կախված է Ամերիկայի անվտանգության հաջող ապահովումը», ասել է Պոմպեոն:
Նախկին պետքարտուղարը հավաստիացրել է, որ ինքը չէր հրաժարվի Ռուսաստանի ղեկավարի հետ բանավեճին մասնակցելու հնարավորությունից: