Միացյալ Նահանգների ոստիկաններն այլևս չեն կարողանա օգտագործել խեղդելու տեխնիկա այն իրավիճակներում, երբ կյանքին սպառնալիք կամ լուրջ վնասի սպառնալիք չկա իրավապահ մարմինների աշխատակցի կամ մեկ այլ անձի առողջությանը: Այս ոլորտում նոր քաղաքականության մասին հայտարարել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը:
Բացի դրանից, Արդարադատության նախարարությունն արգելել է ոստիկաններին մուտք գործել բնակելի տարածք՝ առանց ներկայանալու:
Խեղդելու տեխնիկան վերացնելու կոչերը սկսվեցին ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի ոստիկանները նման միջոց ձեռնարկեցին անցյալ տարվա մայիսին սևամորթ Ջորջ Ֆլոյդի ձերբակալման ժամանակ: Դրանից հետո Ֆլոյդը մահացավ հիվանդանոցում: Նրա մահը զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց ԱՄՆ-ում: