Ամերիկյան վարչակազմը պահուստային օգնություն է պատրաստել Կիևի համար ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրման դեպքում: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ:
«․․․Միայն անցյալ շաբաթ՝ ԱՄՆ-Ռուսաստան գագաթաժողովին ընդառաջ, մենք տրամադրեցինք 150 մլն դոլար անվտանգության օգնության փաթեթ՝ ներառյալ մահացու զենքի օգնություն: Ներկա դրությամբ մենք տրամադրել ենք Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում [ԱՄՆ] Կոնգրեսի հատկացրած ամբողջ գումարը», ասել է նա ՝ չնշելով, թե ընդհանուր առմամբ որքան գումարի մասին է խոսքը:
«Մենք նաև պահուստային միջոցներ ենք պատրաստել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում», ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: