ԱՄՆ-ն Սիրիայում սպասվող նախագահական ընտրությունները օրինական չի համարում և կոչ է անում միջազգային հանրությանը միանալ այս դիրքորոշմանը: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը չխաբվել Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններով: Դրանք ո՛չ արդար կլինեն, ո՛չ ազատ։ Նրանք չեն լեգիտիմացնում Ասադի ռեժիմը», ասել է:







