Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) եվրոպական երկրների համար պատրաստում է «ժողովրդավարության աջակցության» նորացված ծրագիր՝ կենտրոնանալով ռուսական ազդեցության դեմ պայքարի վրա, հաղորդում է RT-ն:
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների, նախագիծը նպատակ ունի աջակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին` Բուլղարիային, Հունգարիային, Չեխիային, Լեհաստանին, Սլովակիային, Ռումինիային, Սլովենիային և Խորվաթիային:
Ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում օտարերկրյա պետությունների բացասական ազդեցության դեմ պայքարը: Այս նպատակին հասնելու համար USAID-ը նախատեսում է ամրապնդել կառավարության գործող մեխանիզմները, որոնք աջակցում են «թափանցիկությանը և ժողովրդավարական հաշվետվողականությանը»:
Փաստաթղթի համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանին, մասնավորապես՝ հակազդելով «Կրեմլի չարամիտ ազդեցությանը»: Նշվում է, որ USAID-ը նախագծերի համար արդեն 2,8 միլիարդ դոլար է խնդրել ԱՄՆ նախագահի վարչակազմից: