ԱՄՆ-ը զենքի վերահսկման վերաբերյալ որոշումներ չի կայացնի առանց Եվրոպայի մասնակցության: Այս մասին ուրբաթ օրը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցություններից հետո:
«Մենք առաջնորդվելու ենք պարզ սկզբունքով և առանց ձեր մասնակցության ոչինչ չենք անելու», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եվրոպացիները ներգրավված են Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերաբերյալ մեր քննարկումներում», ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: