Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանի կողմից Ղրիմում մարդահամարի անցկացումը համարում է Ուկրաինայի անկախության խաթարման փորձ:
«Միացյալ Նահանգները դատապարտում է օկուպացված Ղրիմում Ռուսաստանի բնակչության հաշվառումը՝ որպես Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ևս մեկ փորձ», – ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ ԵՄ-ն նույնպես դատապարտել էր Ղրիմում մարդահամարի անցկացումը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը: