Արաբական Միացյալ Էմիրությունները Ռուսաստանից պատվիրել են նախնական 100 VRT500 թեթև ուղղաթիռներ և նույնքան VRT300 անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ արդյունաբերության եւ առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը:
Սարքերը նախատեսված են ԱՄԷ ոստիկանության համար, հաղորդում է news.ru-ն։ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հաստատել է ԱՄԷ-ի կողմից 100 ուղղաթիռի և 100 անօդաչու թռչող սարքի պատվերը:





