Ռուսաստանում 15 տարվա ընթացքում ալկոհոլի օգտագործումը նվազել է 40%-ով, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեն:
«Ինչ վերաբերում է ալկոհոլի օգտագործմանը, վերջին 15 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը զգալի առաջընթաց է գրանցել: Սպառված ալկոհոլի քանակը նվազել է 40%-ով: Ռուսաստանցիները ավելի քիչ են խմում, քան խմում են Ֆրանսիայում և Իտալիայում: Դրա հաշվին կյանքի տևողությունը աճել է 8,5 տարով», ասել է նա։