Ամբողջ համաճարակի ընթացքում աշխարհը մոտենում է կորոնավիրուսի տարածվածության ամենաբարձր մակարդակին. Վերջին երկու ամիսների ընթացքում գրանցվել է վարակված մարդկանց թվի շաբաթական գրեթե կրկնակի աճ: Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Գլոբալ առումով, վերջին երկու ամիսների ընթացքում շաբաթական հաղորդվող նոր դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է, ինչը մեզ մոտեցնում է համաճարակով վարակման ամենաբարձր ցուցանիշին», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: