Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է անցկացնել SARS-CoV-2 վիրուսի ծագմանն ուղղված հետազոտությունների հաջորդ փուլը: Այս մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ ընթացիկ համաճարակի սկզբից ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է գիտական համայնքի հետ՝ կորոնավիրուսի առաջացման պատճառները ճշգրիտ որոշելու, ինչպես նաև նոր տեսակի համաճարակի առաջացման դեպքում անակնկալի գործոնը վերացնելու նպատակով:
«ԱՀԿ-ն կոչ է անում բոլոր կառավարություններին ապաքաղաքականացնել իրավիճակը և միասին աշխատել՝ արագացնելու հետազոտությունները [նոր կորոնավիրուսի] ծագման վերաբերյալ և, ամենակարևորը, միասին աշխատելու համաճարակային պոտենցիալով նոր պաթոգենների ընդհանուր բազայի մշակման համար», ասվում է փաստաթղթում: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը պարզաբանել է, որ SARS-CoV-2 վիրուսի առաջացման բնույթի ուսումնասիրությունը որևէ մեկին մեղքի վերագրում չէ։