Աշխարհի երկրների ավելի քան մեկ երրորդը (37%) տարբեր հիվանդությունների դեմ պատվաստումների ծառայության խափանումներ է ունենում կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչը վտանգում է բնակչության առողջությունը:
Այդ մասին ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և պետություններին հորդորել ուշադրություն դարձնել նշված խնդրին: ԱՀԿ ուսումնասիրություններին մասնակցել է 135 երկիր։
Խոսքը, մասնավորապես, կարմրուկի, դեղին տենդի և պոլիոմիելիտի դեմ պատվաստումների մասին է: Պատվաստումների հետ կապված խնդիրները որոշ երկրներում հանգեցրել են «կարմրուկի ուժեղ բռնկումների»: Դրանց թվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Պակիստանը և Եմենը:



