Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հինգշաբթի 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին «ապօրինի ռազմական կազմավորման շրջանակներում» հայկական կողմից Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռուսաստանցին «ապօրինաբար այցելել է» Ղարաբաղ, որտեղ մասնակցել է Քելբաջարի շրջանում անցկացվող զորավարժություններին: Մեղադրանքի համաձայն, Դուբակովը Թուրքիայից Ադրբեջան է ժամանել «ահաբեկչական և սադրիչ գործողություններ կատարելու նպատակով»:
Նրան մեղադրանք է առաջադրվել «Ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում», և այլ հոդվածներով: Դատավարության ժամանակ Դուբակովն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, հայտնում է ՏԱՍՍ-ը: