«Սպուտնիկ V» և AstraZeneca համակցված պատվաստանյութերի հետազոտությունները շուտով կարող են սկսվել Ադրբեջանում և Սաուդյան Արաբիայում, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:
«Առաջին երկրները, որոնք փորձարկումներ կսկսեն, կլինեն Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան և այլն», – ասել է նա:
Ըստ Դմիտրիևի, սա պատվաստանյութի մշակման ուղղությամբ պետությունների համատեղ աշխատանքի հիանալի օրինակ է:
Երկրները, որոնք ներգրավված են այս երկու պատվաստանյութերի մշակման մեջ, հավանաբար կլինիկական փորձարկումներից հետո առաջինը կօգտագործեն համակցված պատվաստանյութերը: