Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները դիմել են Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը: Պատճառը Հայաստանի պաշտոնատար անձանց վերջերս կատարած այցն է Մոսկվա:
Ինչպես նշված է դիմումի մեջ, ըստ մի շարք աղբյուրների, «Հայաստանի կողմից ստեղծված ապօրինի օկուպացիոն ռեժիմի» ղեկավար Արայիկ Հարությունյանը ժամանել է Մոսկվա մասնավոր այցով, գրում է news.ru-ն: Այս տեղեկությունը, մասնավորապես, հաստատել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Տեքստում նշվում է, որ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ընթացքում բացահայտ իր վրա է վերցրել Գյանջայի բնակելի թաղամասերի ուղղությամբ հրթիռակոծությունների պատասխանատվությունը, ինչը ռազմական հանցագործություն է: Ներկայումս Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից հետախուզման մեջ է մի շարք հանցագործությունների մեղադրանքով: