«Ռոսսելխոզնադզոր»-ը նախատեսում է դեկտեմբերի 16-ից սկսած թույլատրել լոլիկի ներկրումը Ռուսաստան Ադրբեջանի ձեռնարկություններից մեկից, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Քննարկվում է նաև Ադրբեջանի ևս երկու ջերմոցային տնտեսությունների արտադրանքը ներմուծելու թույլտվության հարցը:
Համապատասխան որոշումը կայացրել է «Ռոսսելխոզնադզոր»-ը՝ Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության հետ բանակցությունների արդյունքում: