Թուրքական Yeni Safak թերթը երկուշաբթի օրը իր կայքից հեռացրեց հոդվածն այն մասին, որ Թուրքիան հավանություն է տվել Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի արտադրությանը: Համապատասխան նյութն այլևս ինդեքսավորված չէ հրատարակության տվյալների բազայում: Հեռացվել են նաև այս նորության հղումները առցանց լրատվամիջոցներում: