Ավելի քան մեկ տարի է, ինչ ամերիկյան ռազմական հրահանգիչները Թայվանում գաղտնի գործունեություն են ծավալում նրա պաշտպանունակության ամրապնդման համար: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ըստ թերթի, երկու տասնյակ ամերիկյան հատուկջոկատայիններ և օժանդակ զորքեր վարժեցնում են Թայվանի ցամաքային զորքերի փոքր ստորաբաժանումներին: Վարժեցման հարցում ամերիկացի զինվորականները օգնում են նաև տեղի ռազմածովային ուժերին։
Նշվում է, որ Չինաստանն իր հերթին ուժեղացրել է ագրեսիվ ռազմական գործողությունները Թայվանի մոտ: Այսպիսով, ՉԺՀ-ն փորձ է արել ահաբեկել երկիրը, մինչդեռ Թայվանն արդեն պատրաստվում է չինական կողմի դեմ հնարավոր պատերազմին:




