OPEC + նախարարական համաժողովը տեղի կունենա հուլիսի 18-ին: Այն կլինի տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին ասվում է OPEC-ի քարտուղարության հաղորդագրության մեջ:
OPEC + հանդիպման օրակարգում ներառված կլինի մինչև այս տարվա վերջ նավթի արդյունահանման մակարդակի քննարկումը, ինչպես նաև OPEC + գործարքը մինչև 2022-ի ավարտը երկարաձգելու հարցը:
Սկզբում Էմիրությունները խնդրում էին օրական արտադրությունը 3,2 միլիոնից ավելացնելով հասցնել 3,8 միլիոն բարելի, սակայն, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, արաբները համաձայնել են նվազեցման՝ մինչև օրական 3,65 միլիոն բարել: