Johnson & Johnson-ի կորոնավիրուսային պատվաստանյութով ներարկումից հետո թրոմբները կարող են առաջանալ հազվագյուտ իմունային պատասխանի պատճառով, որը հանգեցնում է թրոմբոցիտների ակտիվացման: Այս մասին հայտարարել է Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) հետազոտական կենտրոններից մեկի ղեկավար Փիթեր Մարկսը:
Ըստ նրա, այս շիճուկն օգտագործելուց հետո թրոմբոզի առաջացման ապացուցված ճշգրիտ պատճառը դեռ պարզված չէ: Այնուամենայնիվ, հնարավոր վարկածն այն է, որ պատրաստուկն ունի մյուս պատվաստանյութերի նման ադենովիրուսային վեկտորի մեխանիզմ, գրում է news.ru-ն:
Ապրիլի 10-ի դրությամբ այս պատրաստուկով պատվաստվել է մոտավորապես 4,9 միլիոն ամերիկացի: Ինչպես ավելի վաղ նշվել էր կարգավորիչի զեկույցում, ԱՄՆ-ում որոշ անձանց մոտ պատվաստումներից հետո եղել է արյան թրոմբ և թրոմբոցիտների ցածր մակարդակ: