Կենտրոնական հետախուզության վարչությունը (ԿՀՎ) խոստովանել է, որ COVID-19-ը կապված է չինական լաբորատորիայի արտահոսքի հետ
ԿՀՎ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ COVID-19 համաճարակի ամենահավանական պատճառը Չինաստանի լաբորատորիայից պատահական արտահոսքն է. գրում է The New York Times-ը։
Այս եզրակացությունը հիմնված է հանրությանը հասանելի տվյալների վերլուծության վրա և համահունչ է ՀԴԲ-ի և ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ նախկինում հայտարարված դիրքորոշումներին: ԿՀՎ-ի նոր տնօրեն Ջոն Ռաթքլիֆը երկար ժամանակ պաշտպանել է լաբորատոր արտահոսքի տեսությունը:
ԱՄՆ հետախուզական համայնքը միաձայն մերժում է այն գաղափարը, որ COVID-19-ը մշակվել է որպես կենսաբանական զենք։ Գործակալություններից շատերը նույնպես համաձայն են, որ վիրուսը գենետիկորեն ձևափոխված չէ:
ԿՀՎ-ի՝ իր դիրքորոշման մասին հրապարակային հայտարարություն անելու որոշումը կայացվել է Ռաթքլիֆի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց, սակայն, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, հիմնված է եղել նախկին հետախուզության, այլ ոչ թե նոր տեղեկատվության վերանայման վրա:
Ինքը՝ Ռեթքլիֆը, հաստատել է, որ հրապարակման հիմնական դրդապատճառը խնդրի վրա հասարակության ուշադրությունը գրավելու ցանկությունն է։