Ամերիկյան Pfizer ընկերության 117 հազար չափաբաժին պատվաստանյութի առաջին խմբաքանակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX միջազգային մեխանիզմի շրջանակներում ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինա գործակալությունը:
Ուրբաթ օրն ավելի վաղ, երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովն ասել է, որ Pfizer-ի 10 միլիոն չափաբաժնի հաջորդ խմբաքանակը կուղարկվի մայիս-հունիս ամիսներին: Ընդհանուր առմամբ, երկիրը, ըստ պայմանագրերի, պետք է ստանա կորոնավիրուսի պատվաստանյութերի 32 միլիոն չափաբաժին:
Ուկրաինան սկսեց կորոնավիրուսի դեմ պատվաստումները Եվրոպայում վերջիններից մեկը ՝ փետրվարի 24-ին: