COVAX միջազգային պլատֆորմի միջոցով Վրաստանը բրիտանա-շվեդական AstraZeneca արտադրողից ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի 43,2 հազար չափաբաժին: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: Հուլիսի 2-ին Վրաստանը Sinopharm-ից և Sinovac Biotech-ից ստացել է 1 միլիոն չափաբաժին չինական արտադրության պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, ինչը հնարավորություն է տվել հուլիսի 5-ից սկսել բնակչության զանգվածային պատվաստումները: Հուլիսին հանրապետությունը նաև ակնկալում է 1 միլիոն չափաբաժին պատվաստանյութերի մատակարարում Pfizer-ից և ևս 1 միլիոն չափաբաժին՝ Sinopharm-ից և Sinovac Biotech-ից: