Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

CNN-ը նշել է ԿՀՎ տնօրենի՝ Մոսկվա կատարած այցի նպատակը

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսն այցելել է Մոսկվա՝ Կրեմլին «նախազգուշացնելու» Ուկրաինայի դեմ գործողությունների անթույլատրելիության մասին, ինչպես նաև պարզելու Ռուսաստանի մտադրությունները, հայտնում է CNN-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ ԿՀՎ տնօրեն Բերնսին ուղարկեց Մոսկվա՝ Կրեմլին զգուշացնելու, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ զորքերի թվակազմի ավելացմանը»,- ասվում է զեկույցում։

Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցից հետո, ըստ CNN-ի, Բերնսը հեռախոսով կապ է հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Մոսկվայի և Կիևի միջև «լարվածությունը չափավոր դարձնելու» համար։