AstraZeneca դեղագործական ընկերության կողմից COVID-19 պատվաստանյութի փորձարկումների տվյալների վերանայումը ցույց է տվել ավելի ցածր արդյունավետություն, քան նախկինում նշվել է:
Ըստ վերջին տեղեկատվության, պատրաստուկի արդյունավետությունը հասնում է 76%-ի արտահայտված ախտանիշներով կորոնավիրուսը կանխելու հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի ծանր ձևի դեմ պաշտպանությունը (հոսպիտալացում կամ մահ վիրուսի պատճառով), ըստ պատրաստուկը ստեղծողների, նույնքան արդյունավետ է, որքան հաղորդվել էր՝ 100%: