Apple-ը նախատեսում է թարմացնել իր iPad Pro շարքը`ապրիլին ներկայացնելով բարելավված պրոցեսորով գաջեթի նոր մոդել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ըստ աղբյուրների, բացի կատարելագործված պրոցեսորից, պլանշետը հագեցած կլինի բարելավված տեսախցիկով: Նորացված պրոցեսորը իր հզորությամբ չի զիջի նոյեմբերին ներկայացված M1-ին: Նոր մոդելը նման կլինի ներկայիս iPad Pro-ին, էկրանի չափերը կլինեն նույնը`համապատասխանաբար 11 դյույմ (մոտ 27,9 սմ) և 12,9 (32,7): Ընկերությունը մտադիր է նաև պլանշետի խոշոր տարբերակը վերազինել մինի-LED տեխնոլոգիայով, որն ավելի պայծառ կդարձնի պատկերը և կբարելավի կոնտրաստի կոեֆիցենտը:







