Չինական ինտերնետային հսկա Alibaba-ն ընդունում է 18,22 միլիարդ յուան տուգանքի վերաբերյալ (մոտ 2,78 միլիարդ դոլար) ՉԺՀ իշխանությունների որոշումը հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այս մասին ասվում է ընկերության այսօրվա հայտարարության մեջ:
«Մենք տուգանքի մասին ծանուցագիր ենք ստացել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շուկայի վերահսկողության պետական վարչությունից և անկեղծորեն ընդունում ենք այդ որոշումը, մենք վճռականորեն կհետևենք դրան», ասվում է փաստաթղթում:
Պարզաբանվում է, որ Alibaba-ն մտադիր է «միջոցներ ձեռնարկել ավելի օրինական բիզնեսի համար» և «կարագացնի համակարգի օպտիմալացումը`իրավական կանոնակարգերին համապատասխանելու համար»: