Ինդոնեզիայում երեկ երեկոյան 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 19։22-ին:
Էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Գորոնտալո քաղաքից 153 կմ հյուսիս-արևմուտք՝ 40 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում: