Հունաստանի Էլասսոն քաղաքի մերձակայքում ուրբաթ օրը տեղի էր ունեցել 5,2 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ: Այս մասին հայտարարել է Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկական ինստիտուտը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասոնյից 16-19 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 8,5-10 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում: Երկրաշարժը զգացվել է հարևան Լարիսա և Տիրնավոս քաղաքներում:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատում է 5,6 բալ