4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանային հատվածում: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կառլսրուե քաղաքից մոտ 59 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է շուրջ 283 հազար մարդ: Օջախը գտնվել է 3 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: