«Ռոստեխ» ռուսական պետական կորպորացիայի «Տեխմաշ» կոնցեռնը նախատեսում է 2022 թվականին սկսել հրդեհների մարման նպատակով ավիառումբեր մշակել: Այս մասին կոնցեռնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Կոչկինն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Օդային հակահրդեհային ռումբերը նետվում են կրակի էպիկենտրոն և ապահովում դրա մարումը հատուկ փոշիների խառնուրդի շնորհիվ: