Լիբանանի խորհրդարանն այսօր նիստ է հրավիրելու, որպեսզի ավելի քան երկու տարի հետո նախագահ ընտրի:
Նախորդ 12 փորձերն անհաջող են անցել։
Հույս կա, որ խորհրդարանում այսօր վերջապես երկրի ղեկավար կընտրվի։
Թեև Լիբանանի խորհրդարանն արդեն մի քանի նիստ է անցկացրել նախագահական ընտրությունների վերաբերյալ, սակայն ոչ մի արդյունք չի գրանցվել, քանի որ թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների 2/3-ը։
Նախկին նախագահ Միշել Աունի լիազորությունների ժամկետը լրացել է 2022 թվականի հոկտեմբերին։
Նախագահի հիմնական թեկնածուներն են լիբանանյան բանակի հրամանատար Ջոզեֆ Աունը և ֆինանսների նախկին նախարար Ջիհադ Ազուրը։