Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրում ռազմական գործողությունների ակտիվացման արդյունքում վերջին վեց ամիսների ընթացքում զոհվել է 1 659 խաղաղ բնակիչ, տարբեր ծանրությամբ վիրավորվել է 3254 մարդ:
«2021 թվականի առաջին կեսին Աֆղանստանում վիրավորված խաղաղ բնակիչների թիվը հասել է աննախադեպ բարձր մակարդակի, ներառյալ սպանությունների և վիրավորումների կտրուկ աճը մայիսից, երբ սկսվեց միջազգային զորակազմերի դուրսբերումը և «Թալիբան»-ը անցավ հարձակման, ինչը հանգեցրեց ռազմական գործողությունների ակտիվացմանը», նշվում է հաղորդագրության մեջ: