2020 թվականը Ֆրանսիայում ճանաչվել է որպես ամենաջերմը երկրում անցկացված 120 տարվա օդերևութաբանական դիտարկումների ընթացքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ կանխատեսողների, Ֆրանսիայում այս տարի միջին ջերմաստիճանը կազմել է 14 աստիճան Ցելսիուս: Մինչ այդ երկրում ամենատաք տարին 2018 թվականն էր: Այդ ժամանակ տարեկան միջին ջերմաստիճանը 13,9 աստիճան Ցելսիուս էր: