Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ անվտանգության գործընկերությունը (AUKUS), որը ներառում է ատոմային սուզանավերի տեխնոլոգիայի փոխանցում, պահանջում է միջուկային զենքի չտարածման սկզբունքներին համապատասխանության ստուգում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
«Համագործակցության շրջանակը, որը հայտարարվել է սեպտեմբերի 16-ին, անհայտ է: Անհրաժեշտ է բացատրություն ստանալ դրա հետևանքները գնահատելու համար, հատկապես չտարածման ոլորտում», – ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն այդպիսով մեկնաբանել է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունը, որ AUKUS-ի գործընկերությունը խախտում է միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագրերը:





