🔸Պուտինը Զատկի զինադադարից հետո վերսկսել է պատերազմը:
🔸Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը կարող էր լինել ոչ թե թոքաբորբը, այլ ինսուլտը, որի դեմ նա երկար ժամանակ պայքարում էր:
🔸ԱՄՆ փոխնախագահ Վենսը սկսում է քառօրյա այցը Հնդկաստան, որտեղ նա բանակցություններ կվարի վարչապետ Մոդիի հետ։
🔸Թրամփի վարչակազմը պատրաստվում է հետ վերցնել ևս 1 միլիարդ դոլար Հարվարդի ֆինանսավորումից:
🔸Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի վավերացման մասին օրենքը:
🔸Սեուլում տղամարդն այրել է բնակելի շենքը. մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել:
🔸Իռլանդական Kneecap խումբը Կալիֆորնիայում Coachella երաժշտական փառատոնի ժամանակ բեմ է բարձրացել հակաիսրայելական և պաղեստինամետ
կարգախոսներով:
🔸Գիտնականները պարզել են, որ շիզոֆրենիայով հիվանդների ուղեղը կարող է ավելի արագ ծերանալ:
Աղբյուր՝ RTVI