Կրեմլը ոչ մի գնահատական չի տա Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարի վերաբերյալ, քանի դեռ հետաքննության եզրակացությունները չեն ստացվել. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ ավիացիոն միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և քանի դեռ հետաքննության արդյունքներից եզրակացություններ չեն արվել, մենք մեզ իրավասու չենք համարում գնահատականներ տալ», – ասել է Կրեմլի խոսնակը։