Որոշ պայմանների իրականացման դեպքում Աֆղանստանի իշխանությունները պատրաստ են թալիբների հետ խաղաղության: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի արտգործնախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը:
«Մենք պատրաստ ենք աշխատել թալիբների հետ, պատրաստ ենք նրանց կառավարություն ընդունել, պատրաստ ենք նրանց հետ խաղաղության և իշխանությունը կիսելու նրանց հետ: Եվ մենք դրա համար շատ պայմաններ չունենք, իրականում կա միայն մեկ բան. երկրի ներսում Աֆղանստանի ապագան պետք է որոշվի աֆղան ժողովրդի ազատ կամքով, իսկ արտաքին սահմաններում Աֆղանստանը չպետք է սպառնալիք ներկայացնի որևէ այլ երկրի համար, և մեզ մոտ չպետք է լինի որևէ օտարերկրյա ահաբեկչական ուժ», ասել է Աթմարը:
