Փենյանը միջուկային զենք չի օգտագործի արտաքին սպառնալիքների բացակայության դեպքում, հայտարարել է հյուսիսկորեացի դիվանագետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում:
«ԿԺԴՀ-ն, որպես պատասխանատու միջուկային տերություն, չի չարաշահի իր միջուկային զենքը, եթե ագրեսիվ կամ թշնամական ուժերը չփորձեն օգտագործել իրենց միջուկային զենքը», – ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ Փենյանը ազնվորեն կատարում է իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: