Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով հունվարի 6-ի Կապիտոլիումի անկարգությունները հետաքննելու համար:
«Այսօր հանդիսավորությամբ և տխրությամբ ես հայտարարում եմ, որ Ներկայացուցիչների պալատը ստեղծում է հատուկ հանձնաժողով հունվարի 6-ի խռովությունները հետաքննելու համար», ասել է Փելոսին, ով զբաղեցնում է ԱՄՆ կառավարության երրորդ բարձրագույն պաշտոնը: <…> Կոմիտեն կուսումնասիրի ու կզեկուցի փաստերի և հարձակման պատճառների մասին և հետագա հարձակումները կանխելու համար առաջարկություններ կանի»:
Ինչպես նշում է Axios լրատվական պորտալը, դեռևս պարզ չէ՝ արդյոք հանրապետականները կոմիտեում դեմոկրատների հետ հավասար լիազորություններ կունենան, թե՞ ոչ: