Ցուցարարները փոքր քարեր են նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղղությամբ, հաղորդում է տեղական CBC հեռուստաալիքը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախընտրական հանրահավաքից հետո, երբ Թրյուդոն պատրաստվում էր նստել ավտոբուս: Թրյուդոն հայտնել է, որ չի տուժել:
Ըստ հեռուստաալիքի՝ սա Լիբերալ կուսակցության առաջնորդի առաջին հանրահավաքը չէ, որն ուղեկցվում է բողոքի ցույցերով: Ավելի վաղ ցույցերի պատճառով հանրահավաքներից մեկը չեղյալ էր հայտարարվել:
Global News-ի փոխանցմամբ՝ քարեր նետող մարդիկ բողոքի ցույց էին անցկացնում ընդդեմ կորոնավիրուսի դեմ պատվաստումների:
Կանադան նախատեսում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել սեպտեմբերի 20-ին:




