Համաճարակային իրավիճակի պատճառով Տոկիոյում անցկացվող ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն առանց օտարերկրացի երկրպագուների: Այս որոշումը կայացվել է շաբաթ օրը մրցույթի կազմակերպիչների կողմից հնգակողմ ձևաչափով օնլայն հանդիպումից հետո:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները նախատեսում են օտարերկրացի երկրպագուներին փոխհատուցել ծախսված գումարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: