Tesla Inc ընկերությունը հայտարարել է 2022 թվականին սեփական մշակման մարդանման ռոբոտի նախատիպի՝ Tesla Bot-ի հայտնվելու մասին: Այդ մասին այսօր հայտնել է CNBC հեռուստաալիքը: Ընկերության նոր արտադրանքի շնորհանդեսը տեղի ունեցավ արհեստական բանականությանը նվիրված միջոցառման ժամանակ, Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում, որտեղ Tesla Inc.-ի կենտրոնակայանն է:
Ամերիկացի ձեռնարկատեր և SpaceX–ի հիմնադիր Իլոն Մասկը նշել է, որ ռոբոտի բարձրությունը կլինի 172 սմ, քաշը՝ 57 կգ, դեմքի փոխարեն կլինի էկրան, որտեղ օգտակար տեղեկատվություն կարտացոլվի: Ռոբոտի տեսողությունը կապահովեն Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար կիրառվող ռեսախցիկները:
Ինչպես նշել է ձեռնարկատերը, ռոբոտը օգտակար կլինի առօրյա կյանքում: Այն կարող է գնալ խանութ և կատարել ամենօրյա այլ հրամաններ: «Այն կառուցվելու է մարդկանց կողմից և մարդկանց համար: Դա կլինի օգտագործողի համար հարմար և կօգնի ազատվել վտանգավոր, միապաղաղ ու ձանձրալի առաջադրանքներից», ասել է Մասկը: