Բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության կորոնավիրուսային վարակի նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ժամանակավորապես դադարեցվել են պատվաստվածներից մեկի մոտ անբարենպաստ ազդեցության պատճառով, գրում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պատրաստուկն արտադրողի ներկայացուցչին:
«Բայց թե ինչ հիվանդություն է, ինչպիսի պաթոլոգիա է, դեռ ոչ ոքի հայտնի չէ: Կարծում եմ՝ անսովոր ռեակցիա է: Մեր (ռուսական) պատվաստանյութը փորձարկելիս ներարկման հատվածում ժամանակավոր ցավն ու ջերմությունը համարվում են նորմալ ու սովորական: Իսկ այստեղ մենք խոսում ենք անսովոր երևույթի մասին: Հետևաբար, ամեն ինչ կարելի է ենթադրել», ասել է Գամալեյայի անվան ինստիտուտի թաքնված վարակների մանրէաբանության բաժնի վարիչ Վիկտոր Զուևը: