Կիրակի, 26 Հուլիս, 2026

Վրաստանում ընդդիմությունը վաղվանից սկսում է շարունակական ցույցեր

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները որոշել են փետրվարի 26-ից շարունակական բողոքի ցույցեր սկսել ՝ պահանջելով ազատել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային և նշանակել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հինգշաբթի օրը ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

«Վաղը կլինի ցույց, որը կդառնա շարունակական հանրահավաքների հիմք: Բողոքի ցույցերը հիմնականում վերաբերվելու են քաղբանտարկյալների թեմային, արտահերթ ընտրություններին», ասել է Ուգուլավան ՝ ավելացնելով, որ ընդդիմությունը բողոքի ցույցերի ընթացքում կօգտագործի բոլոր օրինական մեթոդները: