ՆԱՏՕ-ն ողջունում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հունիսի 16-ի հանդիպումը Ժնևում: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթաժողովի բացումից առաջ:
«ՆԱՏՕ-ն կշարունակի ձգտել երկխոսության Ռուսաստանի հետ: Դա թուլության նշան չէ, ընդհակառակը, ուժի նշան է, և ես ողջունում եմ նախագահներ Բայդենի և Պուտինի առաջիկա հանդիպումը», ասել է նա և շեշտել, որ առաջնորդները դաշինքի 30 պետությունները խորհրդակցություններ կանցկացնեն Ռուսաստան-ԱՄՆ հանդիպմանն ընդառաջ: Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը վերահաստատելու է Ռուսաստանի նկատմամբ իր «երկխոսության ու զսպման» քաղաքականությունը: