ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության՝ եվրոպական քաղաքական գործիչներին գաղտնալսելու շուրջ սկանդալը, որն իրականացվել է Դանիայի հետախուզական ծառայությունների օգնությամբ, չի ազդել Դանիայի նկատմամբ վստահության մակարդակի վրա. այն շարունակում է մնալ բարձր։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Danmarks Radio-ին տված հարցազրույցում:
«Դանիան ՆԱՏՕ-ի շատ արժեքավոր և կարևոր դաշնակից է, և Դանիան զգալի ներդրում ունի համագործակցության մեջ: Համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի», ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ կցանկանար պարզություն տեսնել կատարվածի վերաբերյալ։ «Այս երկրները ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, և մենք պետք է ներկայացնենք բոլոր փաստերը ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել», ասել է նա:




