ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամլո ասուլիսի ժամանակ անվանել է Դաշինքին սպառնացող հիմնական սպառնալիքները:
«Ռուսաստանի ապակայունացնող պահվածքը, ահաբեկչությունը, կիբեռհարձակումները, տեխնոլոգիաները, Չինաստանի վերելքը և կլիմայի փոփոխությունը մնում են մարտահրավերներ», նշել է Ստոլտենբերգը կազմակերպության աշխատանքի վերաբերյալ իր տարեկան զեկույցում:
Նա շեշտել է, որ ոչ մի մայրցամաք չի կարող հաղթահարել այդպիսի «սպառնալիքները» միայնակ: Այս կապակցությամբ Դաշինքի գլխավոր քարտուղարը կազմակերպության բոլոր անդամ երկրներին կոչ է արել «միասին աշխատել ռազմավարական համերաշխության մեջ»:










