Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ստամբուլում ավարտվել են դեսպանատների աշխատանքի կարգավորման շուրջ խորհրդակցությունները. դրանք տեւել են գրեթե վեց ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հանդիպումն ավարտվել է առանց մամուլի հայտարարությունների։ ԱՄՆ պատվիրակության մեքենան առաջինն է լքել Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքը, որտեղ խորհրդակցություններ էին ընթանում։
Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներն ավելի ուշ կամփոփեն երկու երկրների արտգործնախարարությունները։
Երկրորդ հանդիպմանը ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորում էր Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը (փետրվարին նա զբաղեցնում էր ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրենի պաշտոնը), իսկ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։
Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի ունեցավ խորհրդակցությունների առաջին փուլը, որից հետո դռնփակ զրույցը տևեց ավելի քան վեց ժամ։